ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ»
Երևանում 2015թ. սեպտեմբերի 23-26-ը Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի երկու գիտական կոմիտեների, ՀՀ Մշակույթի նախարարության և ԻԿՕՄՕՍՀայաստանի կողմից կազմակերպվում է միջազգային գիտաժողով՝ ըստ Միջազգային ԻԿՕՄՕՍ-Ի գործունեության ձևաչափի: Գիտաժողովի թեման է՝ Հուշարձանների պահպանության տարածաշրջանային խնդիրները:
Միջազգային ԻԿՕՄՕՍ-ի տարածած հայտարարության հիման վրա ստացվում են մասնակիցների հայտերը և կարդացվող զեկույցների թեզիսները:
Զուգահեռաբար ստեղծվել է կազմկոմիտե, խմբագրական կոմիտե և քարտուղարություն՝ յուրաքանչյուրն իր իրավասություններով: Կազմակերպչական աշխատանքներում ընդգրկվել են նաև երիտասարդ մասնագետներ ՀՀ ԲՈՒՀ-երից:
Գիտաժողովի մասնակիցների թիվը նախատեսվում է՝ 50 արտերկրից և Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Մշակույթի նախարարի հետ: Նախատեսվում են նաև բացօթյա զեկուցումներ Աշտարակ քաղաքի հուշարձանների, Ագարակ հուշարձանի և Անի միջնադարյան մայրաքաղաքի մասին՝ տեղերում: Կկազմակերպվեն նաև Ճանաչողական էքսկուրսիաներ՝ Գառնի, Գեղարդ և Էջմիածին:
Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից կընդունվի նաև համապատասխան հայտարարություն:
Կարդացված զեկուցումների հիման վրա կհրատարակվի ժողովածու, ուր զեկուցումները կներկայացվեն այն լեզուներով, որով կարդացվել են, իսկ դրանց թեզիսները՝ միայն անգլերենով:
Մասնակից երկրները՝
Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, Բելոռուս, Մոլդովա, Լեհաստան, Հունաստան, Իտալիա, Չեխիա, Ուկրաինա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Եգիպտոս, ԱՄՆ, Ֆրանսիա, Մակեդոնիա, Նորվեգիա, Գերմանիա: