Ո՞վ ենք մենք... find out more about PlanetEarth

ICOMOS Armenia

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Sed auctor dolor sed nunc eleifend pharetra

Ի՞նչ ենք մենք անում...we are happy to serve you!

ICOMOS Armenia

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Sed auctor dolor sed nunc eleifend pharetra

Ինչպե՞ս միանալ մեզ... give your time to support PlanetEarth

Sample Photo

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Sed auctor dolor sed nunc eleifend pharetra


Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը ցուցադրության կհանի Էրեբունի թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Էրեբունի պաշտմամշակութային թանգարան-արգելոցը կանցկացնի Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Ինչպես այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը, ցուցահանդեսը կիրականանա հուշարձանների միջազգային օրը` ապրիլի 18-ին: «Ինչո՞ւ ուրարտական ժառանգությունը, քանի որ Էրեբունին ուրարտական հուշարձան է: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ընդգծել, որ մեր պատմական հայրենիքի տարածքի մշակութային ժառանգությունը Հայոց ցեղասպանության արդյունքում մնաց լքված: Մենք դրա մասին պետք է հոգ տանենք թեկուզ ցուցահանդեսների միջոցով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Գյուրջյանը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն ուրարտական հուշարձանների լուսանկարները` զուգորդված գիտական մեկնաբանություններով:

Բանախոսի տեղեկացմամբ` սեպտեմբերի 23-26-ին Հայաստանում կհյուրընկալվի միջազգային ԻԿՕՄՕՍ-ի երկու գիտական կոմիտիների գիտաժողովը: «Արդեն մշակույթի նախարարության հետ ունենք պայմանավորվածությունը: Այս միջոցառումը ևս անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Մենք հրավիրել ենք 15 երկրների 50 մասնագետների, այդ թվում` Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի ու նախկին խորհրդային միության երկրների ներկայացուցիչների: Թեման է հուշարձանների պահպանության տարածաշրջանային խնդիրները»,-հայտնեց արգելոց թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով` գիտաժողովի առանցքում կլինի երկրների միջև սահմանային վեճերի ժամանակ մշակութային ժառանգության ճակատագրի հարցը, դրանց լուծման մեխանիզմները:


Համաշխարհային ժառանգության հայկական արժեքները