ԻԿՕՄՕՍ-ի անհատական անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած այն անձիք, ովքեր մասնագիտական կամ այլ գործունեությամբ ճանաչված են իրենց բանիմացությամբ՝ հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի պահպանության ոլորտում: Այդ անձիք կարող են լինել՝ հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի, կերպարվեստի և հնությունների պետական, ռեգիոնալ կամ տեղական ծառայությունների աշխատակազմի անդամներ /գիտական, տեխնիկական և վարչական/, հուշարձանների, համալիրների և տեսարժան վայրերի պահպանության, վերականգնման, անիմացիայի, օգտագործման և շահագործման բնագավառի մասնագետներ կամ քաղաքականության պատասխանատուներ, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի պատմության, հնագիտության, ազգագրության և վավերագրման մասնագետներ: Կազմակերպությանը կարող է անդամակցել ՀՀ, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրնեը, ցանկանում մասնակցել նրա գործունեությանը և մուծում անդամավճար: Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձիք կազմակերպության վարչությանը պետք է ներկայացնեն գրավոր դիմում` մուծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է վարչության կողմից: ԻԿՕՄՕՍ-ին անդամակցելու համար վերոնշյալ հմտություններով օժտված անձիք կարող են դիմել ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպությանը յուրաքանչյուր տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, քանի որ բոլոր անդամների, այդ թվում` նոր դիմողների անվանացանկը թարմացվում և հաստատվում է տարվա վերջին:
Անդամակցության համար կարող եք զանգել +374 10 43-89-53 հեռախոսահամարով կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին: