ԻԿՕՄՕՍ/Հայաստանը միջազգային ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն է: Այն ստեղծվել է 2002թ. հունվարին և արդեն 13 տարի մասնագիտական աշխատանք է իրականացնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ժառանգության պահպանության և հանրահռչակման բնագավառում` իր գործունեության առանցքում դնելով միջազգային առաջատար փորձը, օրենսդրական գործիքները և մեթոդոլոգիան: ԻԿՕՄՕՍ/Հայաստանն ունի 74 անհատական անդամներ, որոնցից 12-ը մինչև 30 տարեկան երիտասարդ պրոֆեսիոնալներ են, 16`ը արտասահմանյան անդամներ:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի ջանքերով 2003 թվականից Հայաստանում հատուկ միջոցառումներով և նախաձեռնություններով նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը: 

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը մասնակցել է ԻԿՕՄՕՍ-ի գերագույն մարմնի` ԻԿՕՄՕՍ-ի 13, 15, 16, 17, 18-րդ Գլխավոր ասամբլեաների աշխատանքներին` համապատասխանաբար  2002 /Մադրիդ, Իսպանիա/, 2005 /Սիան, Չինաստան/, 2008 /Քվեբեկ, Կանադա/  և 2011 /Փարիզ, Ֆրանսիա/, 2014 /Ֆլորենցիա, Իտալիա/ թվականներին: Գլխավոր ասամբլեաներին, որոնք համարվում են ժառանգության պրոֆեսիոնալների ամենամեծ ֆորումները, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից ներկայացվել և ընդունվել են 4 բանաձևեր.

  • Վանա լճի Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերականգնմանը հայ մասնագետների մասնակցության վերաբերյալ /2005թ., Սիան/
  • Սահմաններից դուս գտնվող ժառանգությունների վերաբերյալ /2005թ., Սիան/
  • Ջուղայի պատմական գերեզմանատան ավերման վերաբերյալ /2008թ., Քվեբեկ/
  • Անիի Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերականգնողական աշխատանքներին հայ մասնագետների մասնակցության վերաբերյալ /2011թ., Փարիզ/:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից համակարգվել և ապահովվել է միջազգային ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2 տարին մեկ պարբերականությամբ տպագրվող «Վտանգված ժառանգություն» տարեգրքում հայկական ժառանգության վտանգված օրինակների զետեղումը:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից կազմակերպվել են 2 կարևոր միջազգային գիտաժողովներ, որոնց բոլոր զեկուցումները հրատարակվել են առանձին գրքով.

  • «Ավերակ հուշարձանների կոնսերվացման և պահպանության խնդիրները» 2002թ. հոկտեմբեր, Երևան-Բյուրական
  • «Հայկական մշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում», 2008թ. դեկտեմբեր, Երևան-Օշական

ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամները պարբերաբար ստանում են «ԻԿՕՄՕՍ ԼՐԱՏՈՒ» էլեկտրոնային ամսագիրը և տեղեկացվում պահպանության բնագավառի միջազգային հաջողված փորձին:

 2012-2014 թթ.  ԻԿՕՄՕՍ/Հայաստանը մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում ընթացող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծին, որի շրջանակում կազմակերպել է 18 գիտագործնական սեմինարներ դպրոցականների, դպրոցների ուսուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար: Նախագծի շրջանակում նախապատրաստվել է և 2014թ. հրատարակվել է «Պահպանություն հանուն ապագայի» խորագիրը կրող ձեռնարկը` հասցեագրված հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

ԻԿՕՄՕՍ-ի 27 գիտական կոմիտեներից 6-ում ԻԿՕՄՕՍ/Հայաստանն ունի քվեարկության ձայնի իրավունք ունեցող անդամներ:

  1. «Մշակութային երթուղիներ» կոմիտենում` Նատալյա Գյուլնազարյան
  2. «Պատմական քաղաքներ և գյուղեր» կոմիտեում` Արտյոմ Գրիգորյան
  3. «Հուշարձանային վայրերի մեկնաբանում և հանրահռչակում» կոմիտեում` Ֆելիքս Տեր-Մարտիրոսով
  4. «Ռիսկերի նախապատրաստում» կոմիտեում` Արմեն Ղազարյան
  5. «20-րդ դարի ժառանգություն» կոմիտեում` Նունե Չիլինգարյան
  6. «Որմնանկարներ» կոմիտեում` Անի Բաբայան

Վերոնշյալ անձիք, որպես միջազգային փորձագետներ, ուղիղ աշխատում են գիտական կոմիտեների հետ և իրենց նպաստն են բերում ժառանգության պահպանությանը ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային մակարդակում:

ԻԿՕՄՕՍ/Հայաստանը տևական համագործակցություն է իրականացնում ինչպես տարբեր երկրներում գործող ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեների, այնպես էլ  ԻԿՕՄՕՍ/Թուրքիայի և «Անադոլու կուլտուր» կազմակերպության հետ` Թուրքիայում գտնվող հայկական ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ:


Համաշխարհային ժառանգության հայկական արժեքները