ԻԿՕՄՕՍ-ի կառավարման մարմիններն են.
- Միջազգային քարտուղարություն
- Գլխավոր ասամբլեա
- Գործադիր կոմիտե
- Խորհրդատվական կոմիտե
Միջազգային քարտուղարություն
Գործող գլխավոր տնօրեն` Մարի Լուար Լավենիր
Տնօրեն՝ Գայա Յունգեբլոտ
Վարչական կազմ`
Քարտուղար- Բերնադետ Բերտել-Ռոլտ
Հաշվապահ- Անրի Վերիե
Գրասենյակի աշխատակից-Անտոնիո Մեդինա
Համաշխարհային ժառանգություն
Համաշխարհային ժառանգության ծրագրի ղեկավար- Ռեգինա Դուրիելո
Համաշխարհային ժառանգության ծրագրի ավագ մասնագետ - Գվենել Բուրդին
Համաշխարհային ժառանգության ծրագրի խորհրդատու- Ապսարա Սանչես
Համաշխարհային ժառանգության ծրագրի խորհրդատու- Տարա Բուշ
Փաստաթղթավարություն
Փաստաթղթային կենտրոնի ղեկավար- Լյուսիլ Սմիրնով
Գլխավոր ասամբլեա
Գլխավոր ասամբլեան ԻԿՕՄՕՍ-ի գերագույն մարմինն է: Ասամբլեայի համար ընտրվում են նախագահ, 3 փոխնախագահներ, 1 զեկուցող, որոնց մանդատների տևողությունը ուժի մեջ է մինչև ասամբլեայի փակումը: Այն պետք է ընդունի ընթացակարգային կանոններ, ընտրի ԻԿՕՄՕՍ-ի նախագահ, 5 փոխնախագահներ, գլխավոր քարտուղար, գլխավոր գանձապահ, խորհրդի 12 անդամներ, ինչպես նաև հաստատի ԻԿՕՄՕՍ-ի գլխամասային կենտրոնի գտնվելու վայրը,իրականացնի փոփոխություններ ԻԿՕՄՕՍ-ի կանոնադրության մեջ, հաստատի գլխավոր քարտուղարի և գանձապահի զեկույցները, ներկայացնի բյուջետային ուղեցույց տվյալ պահի համար: Ասամբլեան է որոշում անդամավճարների չափը և ազգային կոմիտեի առաջարկով շնորհում պատվավոր անդամակցության կոչում: Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել ԻԿՕՄՕՍ-ի բոլոր անդամները: Այն գումարվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ` Խորհրդի կողմից ընտրված օրը և վայրում:
1965-2014թթ. իրականացված Գլխավոր ասամբլեաների ցանկը`
1965թ. Կրակով, Լեհաստան «Կանոններ, կանոնադրություններ և ազգային կոմիտեներ»
1969թ. Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման և հանրահռչակման կարևորությունը զբոսաշրջության մեջ` հիմք ընդունելով Մեծ Բրիտանիայի գիտափորձը»
1972թ. Բուդապեշտ, Հունգարիա «Ժամանակակից ճարտարապետությունը պատմական համույթներում և հուշարձաններում»
1975թ. Ռոթենբուրգ, Գերմանիա «Փոքրիկ քաղաք»
1978թ. Ռուսաստան, ԽՍՀՄ «Պատմական շինությունների պահպանությունը`քաղաքաշինության զարգացման շրջանակում»
1981թ. Հռոմ, Իտալիա «Ոչ անցյալ, ոչ ապագա»
1984թ. Ռոստոկ,Գերմանիա «Հուշարձանները և մշակութային ինքնությունը»
1987թ.Վաշինգտոն,ԱՄՆ «Նոր աշխարհների հին մշակույթները»
1990թ. Լոզան, Շվեյցարիա «ԻԿՕՄՕՍ, քառորդ դար. ձեռքբերումներ և ապագա հեռանկարներ»
1993թ.Կոլոմբո, Շրի Լանկա «Հնագիտական ժառանգության կառավարում, մշակութային տուրիզմ, տնտեսագիտության պահպանություն»
1996թ. Սոֆիա, Բուլղարիա «Ժառանգություն և սոցիալական փոփոխություններ»
1999թ. Մեքսիկա, Մեքսիկա «Ժառանգության խելամիտ օգտագործում»
2002թ. Մադրիդ, Իսպանիա «Համաշխարհային մշակութային ժառանգության ռազմավարությունները. պահպանությունը գլոբալիզացված աշխարհում. սկզբունքները, փորձը և հեռանկարները»
2003թ. Վիկտորիա ջրվեժ, Զիմբաբվե «Վայր-հիշողություն-նշանակություն. հուշարձանների և տեսարժան վայրերի ոչ նյութական արժեքների պահպանություն»
2005թ. Սիան, Չինաստան «Հուշարձանները և տեսարժան վայրերն իրենց վայրերում. պահպանելով մշակութային ժառանգությունը`փոփոխվող քաղաքային բնապատկերներում»
2008թ. Քվեբեկ, Կանադա «Գտնելով վայրերի ոգին»
2011թ. Փարիզ, Ֆրանսիա «Ժառանգությունը զարգացման շարժիչ»
2014թ. Ֆլորենցիա, Իտալիա «Ժառանգությունը և լանդշաֆտները որպես մարդկային արժեքներ»
Գործադիր կոմիտե – Խորհուրդ
ԻԿՕՄՕՍ-ի կառավարող մարմինը Խորհուրդն է: Այն բաղկացած է 20 անդամներից, որոնք ընտրվել են Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Խորհրդի կազմի մեջ մտնում են` նախագահ, գլխավոր քարտուղար, գլխավոր գանձապահ, 5 փոխնախագահներ, ինչպես նաև ևս 12 անդամներ, Խորհրդատվական կոմիտեի նախագահ և կազմ համալրող հնարավոր 5 անդամներ: Խորհուրդը կազմում է ծրագիր, հաստատում բյուջե և հետևում դրանց իրականացմանը: Խորհուրդն է գրանցում հաստատված Ազգային և Միջազգային կոմիտեները:
Խորհուրդ 2014-2017թթ.
Նախագահ` Գուստավո Արաոզ(ԱՄՆ)
Գլխավոր քարտուղար` Կրիստի Կովանեն (Ֆինլանդիա)
Գլխավոր գանձապահ` Լաուրա Ռոբինսոն (Հվ.Աֆրիկա)
Փոխնախագահներ`
Ալֆրեդո Կոնտի (Արգենտինա)
Տոշիյուկի Կոնո (Ճապոնիա)
Գիդեոն Կորեն (Իսրայել)
Պիտեր Ֆիլիպս (Ավստրալիա)
Գրելան Ռուրկ (Իռլանդիա)
Խորհրդի անդամներ`
Նիլս Ահլբերգ (Շվեդիա)
Սոֆյա Ավգերինու-Կոլոնիս (Հունաստան)
Ամել Չաբի - (ԱՄԷ)
Ստեֆան Բելիշկի -(Բուլղարիա)
Վիկտոր Ֆերնանդես Սալինա - (Իսպանիա)
Պիեր Անտուան Գատիե - (Ֆրանսիա)
Պամելա Ջերոմ – (ԱՄՆ)
Ռոհիդ Ջիգասու -(Հնդկաստան)
Լու Քիոնգ - (Չինաստան)
Քրիստոֆ Մաչատ - (Գերմանիա)
Օլգա Օրիվ - (Մեքսիկա)
Մարիո Սանտանա Քուինտերիո
Խորհրդատվական կոմիտեի նախագահ` Ջոն Հարդ (Միացյալ Թագավորություն)
Գիտական խորհրդի համակարգող` Ջեյմս Ռեփ (ԱՄՆ)
Պատվավոր նախագահներ` Միշել Պետզեթ (Գերմանիա), Ռոլանդ Սիլվա (Շրի Լանկա)
Խորհրդատվական կոմիտե
Խորհրդատվական կոմիտեն կազմված է Ազգային և Միջազգային գիտական կոմիտեների նախագահներից: Խորհրդատվական կոմիտեի գործառույթն է խորհուրդ տալ Բյուրոյին` ներկայացնելու ծրագրի հետ կապված առաջարկներ և հանձնարարականներ:
Խորհրդատվական կոմիտեի նախագահ` Ջոն Հարդ (Միացյալ թագավորություն)
Փոխնախագահներ` Վիրջինիա Ֆլորես Սասո (Դոմինիկյան հանրապետություն), Գիսլի Ջախելն (Նորվեգիա)