Ազգային կոմիտեներն այն կազմակերպություններն են, որոնք ստեղծվել են ազգային մակարդակի վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներում: Յուրաքանչյուր կոմիտե ընդունում է իր ընթացակարգային կանոնները և մշակում իր սեփական ծրագիրը`համաձայն ԻԿՕՄՕՍ-ի պահանջների: Կոմիտեները իրագործում են իրենց ծրագրերը ԻԿՕՄՕՍ-ի Խորհրդատվական և Գործադիր կոմիտեների առաջարկներով: Յուրաքանչյուր ազգային կոմիտե պետք է համաձայնի ընդունել ԻԿՕՄՕՍ-ի Կանոնադրությունը և իր Կանոնադրությունը համաձայնեցնի իր ազգային պահանջներին և ԻԿՕՄՕՍ-ի Կանոնադրությանը: Ազգային կոմիտեի Կանոնադրությունը նախապես պետք է ներկայացնել ԻԿՕՄՕՍ-ի Գործադիր կոմիտեին`վավերականացման համար: Ազգային կոմիտեի նախագահին ընտրում են անդամները: Նախագահը պարտավոր է տարվա ընթացքում կազմակերպել մեկից ավելի հանդիպումներ: Կոմիտեն պետք է ունենա քարտուղար և քարտուղար-գանձապահ: Ազգային կոմիտեի նախագահը հանդիսանում է Խորհրդատվական կոմիտեի անդամ և պետք է մասնակցի տարեկան հանդիպումներին: Ներկայումս կան 110 ազգային կոմիտեներ:
Ազգային կոմիտեների ցանկը`
Անդորա, Ալբանիա, ԱՄԷ, ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բահրեյն, Բանգլադեշ, Բարբադոս, Բելգիա , Բելոռուս, Բենին, Բոլիվիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա,Գվատեմալա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Էկվադոր, Էստոնիա, Թայլանդ, Թունիս, Թուրքիա, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսենբուրգ, Խորվաթիա, Կամբոջա, Կանադա, Կիպրոս, Կոլումբիա, Կոնգո, Կոստա Ռիկա, Կորեա, Կորեայի Ժողովրդավարական Հանրապետություն, Կուբա, Հաիթի, Հայաստան, Հոնդուրաս, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Հվ.Աֆրիկա, Ղազախստան, Ղրղզստան, Ճապոնիա, Մադագասկար, Մալազիա, Մալի, Մալթա, Մակեդոնիա, Մավրիկիոսի Հանրապետություն, Մարոկկո, Մեքսիկա, Միացյալ Թագավորություն, Մոլդովա, Մոնղոլիա, Մոնտենեգրո, Նեպալ, Նիգերիա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Շրի Լանկա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Չիլի, Չինաստան, Պակիստան, Պանամա, Պարագվայ, Պերու, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սենեգալ, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Վենեսուելա, Վրաստան, Տաջիկստան, Տրինիդատ և Տոբակո, Ուկրաինա, Ուրուգվայ, Քաթար, Օման, Ֆիլիպիններ, Ֆինլանդիա, Ֆրանսիա:
Տարածաշրջանային խումբ`
Խաղաղ օվկիանոսյան կղզիներ
Միջազգային Գիտական կոմիտեներ
ԻԿՕՄՕՍ-ը մշակութային ժառանգության տարբեր հարցերի և թեմաների վերաբերյալ հաստատել է միջազգային գիտական կոմիտեներ: Միջազգային գիտական կոմիտեները ԻԿՕՄՕՍ-ի տեխնիկական մարմիններն են:
Միջազգային Գիտական կոմիտեների ցանկը`
- Ճարտարապետական ժառանգության կառույցների վերականգնման և վերլուծության միջազգային կոմիտե
- Հնագիտական ժառանգության կառավարման միջազգային կոմիտե
- Մշակութային լանդշաֆտների միջազգային կոմիտե
- Մշակութային տուրիզմի միջազգային կոմիտե
- Մշակութային երթուղիների միջազգային կոմիտե
- Հողի ճարտարապետության միջազգային կոմիտե
- Տնտեսագիտության պահպանման միջազգային կոմիտե
- Էներգետիկայի և կայունության միջազգային գիտական կոմիտե
- Ամրակայման և ռազմական ժառանգության միջազգային կոմիտե
- Ժառանգության փաստագրության միջազգային կոմիտե
- Պատմական քաղաքների և գյուղերի միջազգային կոմիտե
- Մեկնաբանման և հանրահռչակման միջազգային կոմիտե
- Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային կոմիտե
- Իրավական, վարչական և ֆինանսական հարցերի միջազգային կոմիտե
- Որմնանկարչության միջազգային կոմիտե
- Բևեռային ժառանգության միջազգային կոմիտե
- Ռիսկերի նախապատրաստման միջազգային կոմիտե
- Ժայռապատկերների միջազգային կոմիտե
- Կիսված ժառանգության միջազգային կոմիտե
- Վիտրաժի միջազգային կոմիտե
- Քարի միջազգային գիտական կոմիտե
- Տեսության և փիլիսոփայության պահպանման և վերականգնման միջազգային կոմիտե